Բրեկզիտի հարցերով ԵՄ բանագնաց Միշել Բարնիեն ասել է, որ Բրյուսելը Լոնդոնից սպասում է առաջարկներ, որոնք թույլ կտան գործընթացը հանել փակուղուց:
«Մենք պատրաստ ենք աշխատել, մեզ անհրաժեշտ են օրինական և իրագործելի առաջարկներ Միացյալ Թագավորության կողմից», - հայտարարել է բանագնացը:
Նա հրաժարվել է մեկնաբանել Մեծ Բրիտանիայում խորացող քաղաքական ճգնաժամը: Բրիտանիայի խորհրդարանը երեկվանից վերսկսել է աշխատանքը: Վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ Բրիտանիան՝ պայմանագրով կամ առանց պայմանագրի, միևնույն է՝ հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ- ից: